Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը ռեկորդային է

Գիտնականները շարունակում են կլիմայի գլոբալ փոփոխության գոյության ապացույցներ գրանցել: Այսպես, համաշխարհային օվկիանոսի ջրերի ջերմաստիճանն այս տարի գերազանցում է բոլոր ռեկորդները: Հաղորդում է Վեստին:

 

Ամերիկյան օդերևութաբանական ազգային կենտրոնի տվյալների համաձայն, երկրագնդի բաց ջրամբարների միջին ջերմաստիճանը հուլիսին կազմել է 17 աստիճան, ինչը նման ուսումնասիրությունների անցկացման շուրջ 130 տարիների ընթացքում միանշանակ ռեկորդ է:

 

Մասնագետների կարծիքով, նման ցուցանիշները հնարավոր են դարձել միանգամից երեք գործոնների ազդեցության շնորհիվ: Կլմիայի փոփոխության գործընթացի հետևանքով, որն արդյունք է մթնոլորտի աղտոտվածության և, որպես հետևանք, ջերմոցային երևույթների, ուժի մեջ է մտնում գլոբալ օվկիանոսա-մթնոլորտային երևույթը` հայտնի որպես Էլ-Նինյո կամ Հարավային տատանում: Այդ հոսանքը, որը կազմված է Հասարակածային հոսանքից տաքացած և պլանկտոնով աղքատ արևադարձային ջրից, փոխարինում է սառը հոսանքներին, որոնք հարուստ են Գումբոլդտի հոսանքի (հայտնի է նաև որպես Պերուական հոսանք) պլանկտոնով: Արդյունքում, Խաղաղ օվկիանոսի մի մասը տաքանում է, ինչն ազդում է նաև մոլորակի մյուս բաց ջրամբարների վրա:

 

Էլ-Նինյոյի «իշխանության» շրջանն ուղեկցվում է նաև մայրցամաքներում ջերմաստիճանի բարձացմամբ:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ